Այժմ կրկին կսկսվելու են Հայ տան (Frihetsvägen 8, Järfälla) աշխատանքները եւ այսպիսով հրավիրում ենք բոլոր ծնողներին, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական հանդիպմանը Շաբաթ 25 Հունվար ժամը` 13:00-ից մինչեւ 14:00:

Աշխատանքները ուղղված են լինելու 7 տարեկան լրացած երեխաներին:

Կիսամյակային վճարումը կազմում է 100 SEK յուրաքանչյուր երեխայի համար: Այս գումարը ներառում է սնունդ եւ ուսուցման նյութեր:

Հանդիպմանը ներկայ կլինեն ուսուցիչներ եւ հանձնախմբի անդամները` իրենց ներկայացնելու նպատակով եւ նաեւ լսել թե ինչ են ծնողների ու անդամների կարիքներն ու ցանկությունները եւ պատասխանելու ձեր հարցերին:

Հիմնական աշխատանքը կսկսվի շաբաթ օրը, սույն թվականի փետրվարի 1-ին:

Նախնական ծրագիրը:

12:00 - 12:45 հայկական պար - Աննա Դեմիրյան (պարային կոշիկի համար վճարվում է հենց մասնակիցների կողմից )
13:00 - 13:45 հայերեն երեխաների համար եւ այլն: - Հայր Սուրբ
13:45 - 14:15 սնունդ
14:15 - 15:00 հայկական արվեստ եւ արհեստ երեխաների համար, 10 տարեկանից վեր երեխաներ, Սամուել Միքաելյան: 10 տարեկանից փոքր Երեխաները կզբաղվեն նկարչությունով:
15:15 - 16:00 հայկական երգչախումբ - Յակոբ
16:15 - 17:00 շախմատ երեխաների համար - Սերոբ Մատիրոս եւ Միհրան Դեմիրյան

Հայ տան աշխատանքները վարում են Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի անդամ միությունները` Հայ տուն հանձնախմբի համագործակցությամբ: Եթե ունեք աշխատանքների առաջարկներ` խնդրում ենք կապվել մեզ հետ այդ մասին.

Հարգանքներով,

Հայ տան հանձնախմբ - Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոն
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։